Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1570 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 968-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ,
6-րդ, 10-12-րդ, 14-րդ, 16-րդ և 18-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ, լրացումներ և վերաբաշխումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փո-փոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 233-Ն որոշման NN 5, 6 և 7 հավելվածներում «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագիր» բառերը փոխարինել «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» դրամաշնորհային ծրագիր» բառերով.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 305-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի՝
ա. «կայունացման դեպոզիտային հաշվի համալրում» տողի «տարի» սյունակում «(95,667,013.5)» թիվը փոխարինել «(135,667,013.5)» թվով,
բ. «կայունացման դեպոզիտային հաշվի համալրում» տողից հետո աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում» տողով և նշված տողի «տարի» սյունակը լրացնել «40,000,000.0» թվով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 376-Ն որոշման հավելվածի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 9 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 448-Ն որոշման N 2 հավելվածի 5-րդ և 7-րդ սյունակներում «(49,583)» թիվը փոխարինել «(49,853)» թվով, «ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾՐԱԳՐՈՎ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝» տողից հետո «ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ» տողի 5-րդ և 7-րդ սյունակները լրացնել «(49,853)» թվով.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 467-Ն որոշման մեջ՝
ա. որոշման 1-ին կետում «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների» բառերը փոխարինել «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների» բառերով,
բ. որոշումը լրացնել նոր՝ N 9 հավելվածով՝ համաձայն N 10 հավելվածի.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N 1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 638-Ն որոշման մեջ՝
ա. որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 11 հավելվածի,
բ. չեղյալ համարել որոշման NN 2 և 3 հավելվածների N 2 աղյուսակները.
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 712-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 12 հավելվածի.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Կարողությունների զարգացում արտաբյուջետային միջոցների հաշվին» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 863-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 13 հավելվածի.
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 993-Ն որոշման 1-ին կետում «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» բառերը փոխարինել «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» բառերով.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 996-Ն որոշման մեջ՝
ա. որոշման 2-րդ կետում «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների» բառերը փոխարինել «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների» բառերով,
բ. որոշումը լրացնել նոր՝ N 8 հավելվածով՝ համաձայն N 14 հավելվածի.
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1054-Ն որոշման NN 5 և 6 հավելվածների աղյուսակների 4-րդ սյունակում Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ իրականացվող` Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման դրամաշնորհային ծրագրի «05» համարը փոխարինել «07» համարով.
12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1055-Ն որոշման N 9 հավելվածում «6.4. Այլ եկամուտներ (արտաբյուջետային միջոցներ)» բառերը փոխարինել «6.3. Այլ եկամուտներ» բառերով, իսկ «6.4.2» թիվը՝ «6.3.2» թվով.
13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բժշկական ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող կրթության և ուսուցման մակարդակի բարելավման նպատակով սեմինար-վերապատրաստումների կազմակերպում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին» N 1064-Ն որոշման N 5 հավելվածի NN 1, 2 և 3 աղյուսակների 4-րդ սյունակում «Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի բժշկական ուսումնական հաստատություններում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին վերաբերող կրթության և ուսուցման մակարդակի բարելավման նպատակով սեմինար-վերապատրաստումների կազմակերպում» ծրագրի «49» համարը փոխարինել «55» համարով.
14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն և 2015 թվականի հունվարի 30-ի N 182-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1203-Ն որոշման N 1 հավելվածում՝
ա. «01. Գործադիր իշխանության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում» տողից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե 10,601.39»,
բ. հանել «04. Ոռոգում» տողից հետո նշված «այդ թվում» և «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (10,601.39)» տողերը.
15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն և 2015 թվականի հունիսի 18-ի N 659-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1212-Ն որոշման N 2 հավելվածում «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության նախարարություն» բառերով.
16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1343-Ն որոշման մեջ՝
ա. որոշման N 4 հավելվածում և N 5 հավելվածի N 1 աղյուսակում «- Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի ստացում» բառերը փոխարինել «Պաշարների իրացումից մուտքեր» բառերով,
բ. որոշման N 5 հավելվածի NN 1, 2 և 3 աղյուսակներում «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի «08» համարը փոխարինել «09» համարով.
17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1374-Ն որոշման մեջ՝
ա. որոշման 2-րդ կետում «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների» բառերը փոխարինել «համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների» բառերով,
բ. որոշումը լրացնել նոր՝ N 8 հավելվածով՝ համաձայն N 15 հավելվածի.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի «Հա-յաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1431-Ն որոշման
N 1 հավելվածում «70,343.1» թիվը փոխարինել «70.343.2» թվով.
19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1436-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 16 հավելվածի.
20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1466-Ն որոշման N 2 հավելվածի աղյուսակի առաջին սյունակում «2.3.» թիվը փոխարինել «2.2.» թվով.
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Երևան քաղաքի կառավարման N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքների սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 968-Ն որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 795-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին (այսուհետ սույն կետում` կոմիտե) 2015 թվականի ինն ամսում հատկացված 100,000.0 հազ. դրամը ձևակերպել որպես Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով) հատկացում կոմիտեին։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.
2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակի համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին և «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին տրամադրված դրամաշնորհները համապատասխանաբար 188,700.0 և 26,352.9 հազ. դրամի չափով ձևակերպել որպես նշված օրենքի N 1 հավելվածի 04 բաժնի 05 խմբի 01 դասի համապատասխանաբար «15. Պետական աջակցություն «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին» և «06. Պետական աջակցություն «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ին» ծախսային ծրագրերով նախատեսված հատկացումների հաշվին կատարված ծախսեր:
7. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (այդ թվում՝ նաև սույն որոշմամբ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին»
N 1515-Ն որոշման (այսուհետ սույն կետում` N 1515-Ն որոշում) 3-րդ կետի 3-րդ ենթա-կետով տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում: Ընդ որում, N 1515-Ն որոշման N 5 հավելվածի և նույն որոշման այլ հավելվածների միջև ֆինանսական ցուցանիշների գծով տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս, առաջնորդվել
N 1515-Ն որոշման N 5 հավելվածով, իսկ ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշներ սահմանված չլինելու դեպքում` նշված հաշվետվություններում նախատեսել նաև ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշները:
8. Հույժ գաղտնի:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023