Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2016, 122 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1188-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 1188-Ն որոշմամբ նախատեսված` 2015 թվականի հոկտեմբերի 22-24-ը կայացած` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (այսուհետ՝ ՄԳԻՄՕ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 878-Ն որոշմամբ նախատեսված` 2015 թվականի հոկտեմբերի 9-12-ը կայացած` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 776.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 hավելվածի NN 11.12 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023