Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2016, 129 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) առաջին գլխի 1.18-րդ և 1.19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«1.18. ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Էրիթրոցիտների նստեցման արագությունը որոշելու սարք
2. Ուրոմետր
3. Մանրադիտակ
4. Ցենտրիֆուգ
5. Թերմոստատ
6. Չորացուցիչ պահարան
7. Սառնարան
8. Գորյաևի կամերա
9. Լեյկոցիտար կամ էրիթրոցիտար մելանժեր
10. Սալիի հեմոմետր
11. Լեյկոցիտների հաշվիչ
12. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ
13. Սեղան, աթոռներ, պահարաններ
14. Լվացարան
15. Բակտերիոցիդ լամպ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող:
1.19.ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ (ԲԻՈՔԻՄԻԱԿԱՆ) ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Բիոքիմիական սարք
2. Կոագուլոմետր
3. Ցենտրիֆուգ
4. Թերմոստատ
5. Սառնարան՝ սառեցման պահարանով
6. Շաքարի էքսպրես հետազոտման սարք
7. Ջրի դեիոնիզացնող սարք
8. Ջրի թորման սարք կամ թորած ջուր
9. Ավտոմատ պիպետների հավաքածու
10. Շտատիվներ, չափամաններ, փորձանոթներ, չափիչներ
11. Սեղան, աթոռներ, պահարաններ
12. Լվացարան
13. Բակտերիոցիդ լամպ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող:».
2) ուժը կորցրած ճանաչել առաջին գլխի 1.22-րդ և 1.23-րդ կետերը.
3) առաջին գլխի 1.29-րդ, 1.30-րդ, 1.31-րդ և 1.33-րդ կետերի Կադրային հագեցվածություն պարբերություններին հաջորդող պարբերություններում «1.22-րդ և 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով.
4) առաջին գլուխը 1.40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.41-րդ, 1.42-րդ, 1.43-րդ և 1.44-րդ կետերով.
«1.41.ԻՄՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Իմունաբանական սարք
2. Ցենտրիֆուգ
3. Թերմոստատ
4. Սառնարան՝ սառեցման պահարանով
5. Խառնիչ-ճոճանակ` թերմոստատով
6. Ավտոմատ պիպետների հավաքածու
7. Չորացուցիչ պահարան
8. Ջրի թորման սարք կամ թորած ջուր
9. Շտատիվներ, չափամաններ, փորձանոթներ, չափիչներ
10. Սեղաններ, աթոռներ, պահարաններ
11. Լվացարան
12. Բակտերիոցիդ լամպ

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող:
1.42. ՇՃԱԲԱՆԱԿԱՆ (ՍԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ) ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Թերմոստատ
2. Ցենտրիֆուգ
3. Սառնարան, սառեցման պահարանով
4. Խառնիչ-ճոճանակ` թերմոստատով
5. Պիպետներ
6. Սերոլոգիական ափսեներ և պլանշետներ
7. Կարդացող սարք (սպեկտրոֆոտոմետր)
8. Շտատիվներ, փորձանոթներ
9. Սեղան, աթոռներ, պահարաններ
10. Բակտերիոցիդ լամպ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող:
1.43. ԲՋՋԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Ցենտրիֆուգ
2. Լուսային մանրադիտակ` բինօկուլյար կամ տրինօկուլյար
3. Նշտար, պինցետ
4. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ, պիպետներ, պետրիի թասեր.
5. Սեղան, աթոռներ, պահարաններ
6. Արխիվային նյութի պահպանման պահարան
7. Բակտերիոցիդ լամպ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող:
1.44. ՀՅՈՒՍՎԱԾՔԱԲԱՆԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Լուսային մանրադիտակ` բինօկուլյար կամ տրինօկուլյար
2. Միկրոտոմ` կտրվածքների պատրաստման համար
3. Կրիոստատ
4. Ինկուբատոր թերմոստատ ( 37´+/-1´C)
5. Ջրի թորման սարք կամ թորած ջուր
6. Սառնարան
7. Թերմոստատ 60 աստիճան
8. Հյուսվածքների մշակման ավտոմատ սարքավորում
9. Հյուսվածքների պարաֆինային ընկղման սարքավորում
10. Շտատիվներ, առարկայական ապակիներ, ծածկապակիներ, չափամաններ, փորձանոթներ, պիպետներ, կասետներ
11. Սեղան, աթոռներ և պահարաններ
12. Արխիվային նյութի պահպանման պահարան
13. Բակտերիոցիդ լամպ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ` համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող:».
5) առաջին գլխի 3.3.10-րդ կետի Կադրային հագեցվածություն պարբերությանը հաջորդող երկրորդ և չորրորդ պարբերություններում «1.22-րդ, 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով.
6) առաջին գլխի 4-րդ կետի Կադրային հագեցվածություն պարբերությանը հաջորդող երրորդ պարբերությունում «1.22-րդ, 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով.
7) առաջին գլխի 5.2-րդ կետի Կադրային հագեցվածություն պարբերությանը հաջորդող չորրորդ պարբերությունում « 1.22-րդ, 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով.
8) առաջին գլխի 6.4.2-րդ կետի Կադրային հագեցվածություն պարբերությանը հաջորդող առաջին պարբերությունում « 1.22-րդ, 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով.
9) առաջին գլուխը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին և 8.2-րդ կետերով.
«8.1. ՀԱԼՈԹԵՐԱՊԻԱՅԻ ԿԱԲԻՆԵՏ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Հալոթերապիայի սենյակ
2. Սպասասրահ
3. Բժշկի սենյակ
4. Սանհանգույց
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Հալոգեներատոր- չոր աղե փոշեցիր
2. Աղի խտությունը անդադար չափող և ստացված ինֆորմացիան հալոգեներատորի կազմում գտնվող միկրոպրոցեսորին հաղորդող սարք
3. Օդափոխման համակարգ
4. Տեսախցիկային հսկողություն:
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ-թերապևտ կամ բժիշկ-թոքաբան կամ ընտանեկան բժիշկ կամ բժիշկ-ֆիզիոթերապևտ համապատասխան հետբուհական մասնագիտացմամբ և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
2. Միջին բուժաշխատող:
ՍՊԱՍԱՍՐԱՀ
1. Աթոռներ կամ բազկաթոռներ կամ բազմոցներ
2. Կախիչ կամ հանդերձապահարան կամ հանդերձարան
3. Վիճակագրական և մատենավարման ծառայություն (կարող է տեղակայված լինել բժշկի սենյակում):

ԲԺՇԿԻ ՍԵՆՅԱԿ
1. Բժշկական թախտ
2. Սեղան և աթոռներ
3. Առաջին բժշկական օգնության պահարան:
8.2. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՄԱՏԵՆԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԿԱՀՈՒՅՔ
1. Պահարաններ
2. Գրադարակներ
3. Աշխատանքային սեղան
4. Աթոռներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Բժիշկ կամ միջին բուժաշխատող:.
10) որոշման N 1 հավելվածի Պարզաբանում բաժնի Պոլիկլինիկա (1-3 կետեր), Ընտանեկան բժշկի գրասենյակ (4 կետ), Գյուղական բժշկական ամբուլատորիա (5 կետ) գլուխներում «1.22-րդ, 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով.
11) որոշման N 1 հավելվածի Պարզաբանում բաժնի Գյուղական առողջության կենտրոն (6 կետ) առաջին և յոթերորդ պարբերություններում «1.22-րդ, 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով, հինգերորդ պարբերությունում «1.22-րդ և 1.23-րդ» բառերը փոխարինել «8.2-րդ» բառով, վեցերորդ պարբերությունում 1.22-րդ և 1.23-րդ կետերով բառերը փոխարինել «8.2-րդ կետով» բառով.
12) որոշման N 1 հավելվածի Պարզաբանում բաժնի Գյուղական առողջության կենտրոն (6 կետ) գլխում`
ա. չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ընդհանուր դրույթներ»,
բ. վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
1.24-րդ կետով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պետք է իրականացվեն գործող մասնագիտական կաբինետներում: 1.24-րդ կետով սահմանված կաբինետի և տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պարտադիր չեն հետևյալ ծառայություններն իրականացնելիս`
1) նախաբժշկական օգնություն` բուժքույրական
2) բժշկական ընդհանուր պրակտիկա
3) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
4) ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)
5) մանկաբուժական
6) նյարդաբանական
7) հոգեբուժական
8) շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն
9) մաշկաբանական
10) վեներաբանական
11) դատահոգեբուժական փորձաքննություն
12) ճառագայթային ախտորոշիչ`
ա. ռենտգենաբանական
բ. ֆլյուորոգրաֆիկ
գ. համակարգչային տոմոգրաֆիկ
դ. միջուկամագնիսային-ռեզոնանսային
ե. մամոգրաֆիկ
զ. ռադիոնուկլիդային
է. ուլտրաձայնային
ը. պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիկ
թ. դենսիտոմետրիա
13) ֆիզիոթերապևտիկ`
ա. բարոթերապևտիկ
բ. էլեկտրաբուժում
գ. լուսաբուժում
14) վերականգնողական`
ա. բալնեոլոգիական
բ. ցեխաբուժություն
գ. շարժաթերապևտիկ
դ. ռեֆլեքսաթերապևտիկ
ե. մանուալ թերապևտիկ
զ. բուժական մերսում
15) ֆունկցիոնալ ախտորոշիչ
16) ներզննական (էնդոսկոպիական)
17) համաճարակաբանական
18) անձավաբուժական
19) հալոթերապևտիկ
20) սոմնոլոգիա
21) ուռուցքաբանական`
ա. քիմիոթերապիա
բ. ճառագայթային թերապիա
22) ալերգոլոգիական
23) անընկալունաբանական (իմունականխարգելիչ)
24) թոքաբանական
25) սրտաբանական
26) աղեստամոքսաբանական
27) երիկամաբանական
28) ռևմատոլոգիական
29) ներզատաբանական
30) տուբերկուլյոզային
31) վարակիչ հիվանդությունների
32) ներզատագինեկոլոգիական
33) նյարդավիրաբուժական
34) փոխներարկումային (տրանսֆուզիոլոգիական, պերֆուզոլոգիական)
35) թունաբանական
36) հոգեթերապևտիկ
37) թմրաբանական
38) սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)
39) բժշկական գենետիկական
40) հերիատրիական
41) սպորտային բժշկական
42) դիետաբանական (դիետոլոգիական)
43) հոմեոպաթիկ
44) բժշկական-օպտիկական:
1.21-րդ կետով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պետք է իրականացվեն գործող մասնագիտական կաբինետներում: 1.21-րդ կետով սահմանված կաբինետի և տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմաններն ու պահանջները պարտադիր չեն հետևյալ ծառայություններն իրականացնելիս`
1) նախաբժշկական օգնություն` բուժքույրական
2) բժշկական ընդհանուր պրակտիկա
3) մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
4) ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)
5) մանկաբուժական
6) նյարդաբանական
7) հոգեբուժական
8) մաշկաբանական
9) վեներաբանական
10) դատահոգեբուժական փորձաքննություն
11) լաբորատոր-ախտորոշիչ`
ա. բջջաբանական
բ. հյուսվածքաբանական
գ. մակաբուծաբանական
դ. սնկաբանական
12) ճառագայթային ախտորոշիչ`
ա. ռենտգենաբանական
բ. ֆլյուորոգրաֆիկ
գ. համակարգչային տոմոգրաֆիկ
դ. միջուկամագնիսային-ռեզոնանսային
ե. մամոգրաֆիկ
զ. ռադիոնուկլիդային
է. ուլտրաձայնային
13) ֆիզիոթերապևտիկ`
ա. բարոթերապևտիկ
բ. էլեկտրաբուժում
գ. լուսաբուժում
14) վերականգնողական`
ա. բալնեոլոգիական
բ. ցեխաբուժություն
գ. շարժաթերապևտիկ
դ. ռեֆլեքսաթերապևտիկ
ե. մանուալ թերապևտիկ
զ. բուժական մերսում
15) ֆունկցիոնալ ախտորոշիչ
16) համաճարակաբանական
17) անձավաբուժական
18) հալոթերապևտիկ
19) սոմնոլոգիա
20) ուռուցքաբանական`
ա. քիմիոթերապիա
բ. ճառագայթային թերապիա
21) ալերգոլոգիական
22) անընկալունաբանական
23) թոքաբանական
24) սրտաբանական
25) աղեստամոքսաբանական
26) երիկամաբանական
27) ռևմատոլոգիական
28) ներզատաբանական
29) տուբերկուլյոզային
30) վարակիչ հիվանդությունների
31) ներզատագինեկոլոգիական
32) նյարդավիրաբուժական
33) ակնաբանական
34) թունաբանական
35) հոգեթերապևտիկ
36) թմրաբանական
37) սեռաախտաբանական (սեքսապաթոլոգիական)
38) կոսմետոլոգիական
39) բժշկական գենետիկական
40) ավիացիոն բժշկական
41) հերիատրիական
42) դիետաբանական (դիետոլոգիական)
43) հոմեոպաթիկ
44) բժշկական-օպտիկական:
Սույն գլխի հինգերորդ պարբերությունում սահմանված այն կաբինետներում, որտեղ միջամտությունների կաբինետի առկայությունը պարտադիր չէ, անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուն պետք է լինի տվյալ կաբինետի առաջին բժշկական օգնության պահարանում:
Բջջաբանական (կետ 1.43) և հյուսվածքաբանական (կետ 1.44) լաբորատորիաները կարող են տեղակայված լինել միևնույն սենքում` առանձին աշխատատեղերով, համապատասխան սարքավորումներով և գործիքային հագեցվածությամբ: Այդ լաբորատորիաների սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածությունում կրկնվում են, կարող են միևնույն սենքում կիրառվել մեկ օրինակով:
Կլինիկական (կետ 1.18), կենսաքիմիական (բիոքիմիական) (կետ 1.19), շճաբանական (սերոլոգիական) (կետ 1.42), իմունաբանական (կետ 1.41) լաբորատորիաները կարող են տեղակայված լինել միևնույն սենքում` առանձին աշխատատեղերով, համապատասխան սարքավորումներով և գործիքային հագեցվածությամբ: Այդ լաբորատորիաների սարքավորումներն ու գործիքները, որոնք տեխնիկական հագեցվածությունում կրկնվում են, կարող են միևնույն սենքում կիրառվել մեկ օրինակով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերի, ինչպես նաև 9-րդ ենթակետով լրացվող առաջին գլխի 8.1-ին կետի, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Արխիվ

2024

2023