Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2016, 142 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման 2-րդ կետում և N 2 հավելվածի վերնագրում «Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը» բառերը փոխարինել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023