Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2016, 148 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» N 1104-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․Սույն հավելվածով սահմանվում են ապահովագրական պատահարի մասնակից ավտոտրանսպորտային միջոցների վարորդների կողմից լրացվող՝ համաձայնեցված հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) ձևը, բովանդակությունը և լրացման հրահանգը:».
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8. Ընդ որում, հայտարարագրի ձևաթղթի վրա՝ դիմերեսի՝ հայտարարագրի ստորագրման հետևանքների վերաբերյալ իրազեկման դաշտում, 2-րդ կետով սահմանված հատուցման առավելագույն չափերն օրենքի համաձայն սահմանվում են բյուրոյի կանոններով և դրանք հրապարակվում են բյուրոյի պաշտոնական կայքում:».
4) NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023