Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2016, 152 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի N 471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Կերերի և կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները» N 471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ բառից հետո լրացնել «ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ» բառերով, իսկ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ բառից հետո՝ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ բառերով.
2) որոշման նախաբանը օրենքի» բառից հետո լրացնել «5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և» բառերով, իսկ «պահանջով» բառը փոխարինել պահանջներով» բառով.
3) որոշման հավելվածի վերնագիրը ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ բառից հետո լրացնել «ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ» բառերով.
4) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն պահանջներով կարգավորվում են կերերի և կերային հավելումների (այսուհետ՝ կերեր) արտադրությանը (այդ թվում` կերերի առաջնային արտադրության), ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը, փոխադրմանը և պահպանմանն առնչվող հարաբերությունները:».
5) որոշման հավելվածի VIII գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«VIII. ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ».
6) որոշման հավելվածի 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«55. Կերերը փոխադրվում են համապատասխան տարաներով (բեռնարկղերով) և պահվում են միայն այդ նպատակի համար նախատեսված տեղերում:».
7) որոշման հավելվածի 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«56. Կերերի փոխադրման տրանսպորտային միջոցները և (կամ) բեռնարկղերը պետք է պահվեն մաքուր, չոր և նորոգ վիճակում, որպեսզի կանխարգելվի կերերի աղտոտումը և ապահովվի պատշաճ մաքրման և ախտահանման իրականացումը:».
8) որոշման հավելվածի VIII գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 57.1-ին և 57.2-րդ կետերով.
«57.1. Տրանսպորտային միջոցների և (կամ) բեռնարկղերի բեռնախցիկները չպետք է միաժամանակ օգտագործվեն կերերից բացի այլ ապրանք փոխադրելու համար:
57.2. Կերերի փոխադրումն արգելվում է՝
1) առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի դեպքում.
2) փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության անհամապատասխանության դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023