Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2016, 154 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Սոցիալական ոլորտի բարեփոխումների» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2016 թվականի նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի N 1 աղյուսակի:
2. «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված ֆինանսական միջոցներից՝
1) 75,882.3 հազ. դրամը (այդ թվում՝ 2,852,7 հազ. դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և դրանց սահմանված կարգով անկախ մարմնի կողմից փորձաքննության անցկացման համար, 71,318.0 հազ. դրամ` շինվերանորոգման աշխատանքների (1,283.7 հազ. դրամ` տեխնիկական հսկողության, 427.9 հազ. դրամ` հեղինակային հսկողության) նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, շինարարական և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերoթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.
2) 113,616.0 հազ. դրամը («Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի ծախսերի կատարման համար) դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը.
3) 143,440.2 հազ. դրամը (ինտեգրված սոցիալական ծառայությունների հզորացման համար նախատեսվող միջոցառումների համար) դրամաշնորհի հատկացման պայմանագրով տրամադրել նախարարության ենթակայության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Սահմանել, որ`
1) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված դրամաշնորհների տրամադրման գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման գործողությունը.
2) նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «Այ Բի Էմ» Կուրամ համակարգի ներդրման լուծումների փուլի անցկացման աշխատանքները ձեռք է բերելու նախարարության և «Այ Բի Էմ Եվրոպա և Ասիա» ընկերության միջև 2014 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ «Այ Բի Էմ Եվրոպա և Ասիա» ընկերության հետ պայմանագիր կնքելու միջոցով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023