Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2016, 155 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետի շինարարական աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի օտարման նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 486.0 հազ. դրամ, որից`
1) անշարժ գույքի չափագրումների համար 300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով).
2) նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի գծով` 0.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 0.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
4) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով 10.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
5) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ծառայությունների համար 175.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.59 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023