Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2016, 168 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍ- ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունից 2016 թվականի մարտի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 350 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածք` մեկ քառակուսի մետրը 4934 (ներառյալ ավելացված արժեքի հարկը) դրամ վարձավճարով:
2. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2016 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 17269.0 հազ. դրամ, այդ թվում՝ 2016 թվականի առաջին եռամսյակում՝ 1726.9 հազ. դրամ, առաջին կիսամյակում՝ 6907.6 հազ. դրամ և ինն ամսում` 12088.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքի՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճագրական ծառայության Երևան քաղաքի գործակալությանը հանձնման գործընթացը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հավելված

 

Արխիվ

2024

2023