Կառավարության որոշումներ

3 Մարտի 2016, 186 - Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին 94,537.0 հազ. դրամի չափով տպագրական և 26,728.0 հազ. դրամի չափով կնիքների պատրաստման աշխատանքների ձեռքբերման գնումներն իրականացվելու են՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:
2. Թույլատրել սույն որոշման 1-ին կետով նախատեսվող գնումներն իրականացնել՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասությամբ և 74-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված դրույթները:


 

Արխիվ

2024

2023