Կառավարության որոշումներ

3 Մարտի 2016, 199 - Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող` «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հանրակացարանի բնակելի տարածքները հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել այդ տարածքներում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման բնակիչների միջոցների հաշվին.
2) երկամսյա ժամկետում լուծել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքած` Գորիս քաղաքի Կոմերիտմիության 2 հասցեում գտնվող հանրակացարանի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման հավելվածում նշված տարածքների մասով՝ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023