3 Մարտի 2016, 205 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 1345-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի «Գյումրու քաղաքային համայնքին գույք նվիրելու մասին» N 1345-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետում «7,714,046» թիվը փոխարինել «8.536198» թվով.
2) 2-րդ կետում «մեկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «եռամսյա ժամկետում» բառերով.
3) N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ սյունակում «19052015-08-0030» թիվը և 4-րդ սյունակում «1.109748» թիվը համապատասխանաբար փոխարինել «30122015-08-0127» և «1.9319» թվերով.
4) N 1 հավելվածի ԸՆԴԱՄԵՆԸ տողում «7.714046» թիվը փոխարինել «8.536198» թվով.
5) N 2 հավելվածի 10-րդ կետի 2-րդ սյունակում «Մուշ-2-2 թաղամաս» բառերը փոխարինել «Մուշ-2 թաղամաս» բառերով: