3 Մարտի 2016, 202 - Ն
«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ», «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑ ՄԱՆ ԵՎ «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ` ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Մաքսային միության մաքսային օրենսգրքի 244-րդ հոդվածի 4-րդ, 257-րդ հոդվածի 4-րդ, 269-րդ հոդվածի 4-րդ մասերի և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 191-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) «Վերամշակում` մաքսային տարածքում», «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների ձևակերպման համար թույլտվությունների ստացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Վերամշակում` մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների ձևակերպման համար թույլտվության ստացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված