3 Մարտի 2016, 191 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1555-Ն որոշման մեջ կատարել լրացում և փոփոխություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող Ռոբոտաշինության և ինժեներական լաբորատորիաների ծրագրի շրջանակում խմբակավարների վարձատրությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2016 թվականին հատկացնել 61,469.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին եռամսյակում` 5,678.1 հազ. դրամ, առաջին կիսամյակում` 19,284.3 հազ. դրամ, ինն ամսում` 30,051.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» իրավաբանական անձանց միության հետ սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի դրամաշնորհային պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված