Կառավարության որոշումներ

3 Մարտի 2016, 221 - Ա

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետական սեփականություն հանդիսացող շարժական գույքը (այսուհետ` գույք)՝ համաձայն հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման աշխատանքների կատարումը.
2) գնահատման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս հետ կնքելով անհատույց օգտագործման մասին պայմանագիր:

Հավելված