Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2016, 204 - Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՎԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել «ՎԿՍ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` հավելվածով սահմանված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված (ներմուծվող) և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 60-Ա որոշմամբ երկարաձգված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնությունը տարածվում է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 60-Ա որոշմամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ նոր ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի համար` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից.
2) սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգը կիրառվում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը մաքսատուրքի վճարման լրիվ պայմանական ազատմամբ.
3) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նախնական արժեքները:

Հավելված

Արխիվ

2024

2023