10 Մարտի 2016, 225 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները՝
1) 10-րդ կետի «բ» ենթակետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«վտանգավոր թափոնների վերամշակման գործունեությունն աղբավայրից ստացվող հումքով իրականացնելու դեպքում՝ այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չվերամշակվող աղբավայրի և (կամ) դրա ազատ մնացորդի տնօրինման իրավասություն ունեցող անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հետ տվյալ աղբավայրը և (կամ) դրա ազատ մնացորդը վերամշակելու վերաբերյալ կնքված պայմանագիրը: Պայմանագրում, որպես դրա ուժի մեջ մտնելու պայման, կարող է սահմանվել վերը նշված լիցենզիան տրամադրելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու հանգամանքը:».
2) N 1 ձևը «10.» թվից հետո լրացնել հետևյալ նոր տողով.
«կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո / ոչ (ընդգծել)».
3) N 2 ձևը «10.» թվից հետո լրացնել հետևյալ նոր տողով.
«կատարվելու է վտանգավոր թափոնների վերամշակում աղբավայրից ստացվող հումքով այո / ոչ (ընդգծել)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվանից վեց ամիս հետո: