Կառավարության որոշումներ

10 Մարտի 2016, 233 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել գյուղի Ս. Ալեքսան-յան փողոցի N 7 հասցեում գտնվող 363,0 քառ. մետր մակերես զբաղեցնող վարչական շենքը` դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,1218 հա հողամասով, հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքին` համայնքի աշխատակազմի գործունեությունը նշված տարածքում իրականացնելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել `
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համատեղ գույքի` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքի հետ գույքի նվիրաբերության պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգել համայնքի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023