Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2016, 240 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 36-րդ հոդվածը և 68-րդ հոդվածի 7-րդ մաuը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման հավելվածում նշված 6749,9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (այսուհետ՝ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմuերի մարման միջոցով` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով` համապատաuխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Հայաuտանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաuտանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մաuով uահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերությունից «Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և դրանով պայմանավորված կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 3-րդ և 5-րդ կետերում նշված՝ գործարքներից բխող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև 6-րդ կետում նշված՝ ընկերության կանոնադրության փոփոխությունն իրականացնելիս առաջացող գրանցման ծախսերը կիրականացվեն ընկերության միջոցների հաշվին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023