10 Մարտի 2016, 247 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 1 հավելվածի 36.4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններ զբաղեցրած զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը սույն կետով սահմանված կարգով հաշվարկելիս՝ դրամական բավարարման չափը ներառում է պաշտոնային դրույքաչափը, որը սահմանվում է 402.810 դրամ, զինվորական կոչման դրույքաչափը, սննդի փոխհատուցման գումարը և զինծառայողի ծառայության ստաժի համար այդ դրույքաչափերից հաշվարկվող հավելումը:»:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոններ զբաղեցրած զինծառայողներին մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը նշանակված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վերահաշվարկվում է 2014 թվականի հուլիսի 1 ի դրությամբ այդ պաշտոնն զբաղեցրած զինծառայողի համար սահմանված կարգով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: