Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2016, 239 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ Բ. ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 119 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 5-9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2016-2017 ուսումնական տարվանից կատարելու 5-9-րդ դասարանների ընդունելություն՝ ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման նպատակով՝ կազմավորելով առավելագույնը երկու դասարան:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Բ. Ժամկոչյանի անվան N 119 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը:
 

Արխիվ

2024

2023