Կառավարության որոշումներ

3 Մարտի 2016, 259 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ ՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաս-տանի Հանրապետության oրենքի 7-րդ և 17-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապե-տության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածի 5.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 11-րդ կետը` Հայաստանի Հան-րապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակ-ների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաս-տանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից առանձնաց-ման ձևով:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախա-րարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` արտակարգ իրավի-ճակների բնագավառի իրավահաջորդն է:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա-րարի հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարու-թյուն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ վերաբաշխումների վերաբերյալ` ելնելով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսված հատկացումների վերահաշվարկից.
2) մեկամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության աշխատողների թվի վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի N 634-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 531-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» N 1131-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն ստեղծելու, այդ տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 383-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դետկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1528-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
2) ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023