Կառավարության որոշումներ

17 Մարտի 2016, 254 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 2 հավելվածի՝
ա. 4-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 19-րդ կետում «և 3-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «ենթակետով» բառով.
2) որոշման N 3 հավելվածի պայմանագրի օրինակելի ձևի N 3 հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «բժշկական ապահովագրություն,» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023