Կառավարության որոշումներ

10 Մարտի 2016, 271 - Ն

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ», «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ԼՈՌԻ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», «ՇԻՐԱԿ-ՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ԵՎ «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՈՒ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍ-ՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 883-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 18-րդ և 21-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1233-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 883-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 888-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 243-Ն որոշումները և նկատի ունենալով գործընթացների անցումային խորհրդատուի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին և հաստատել նախաորակավորված մասնակիցների ցանկը՝ համաձայն N 1 hավելվածի:
2. Հավանություն տալ «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գնման ընթացակարգի մասնակցության «Հայտերի ներկայացման հրավերին» (այսուհետ՝ հրավեր)՝ համաձայն N 2 հավելվածի` բաղկացած «Հրահանգ մասնակիցներին» և գույքի «Վարձակալության պայմանագիր» մասերից:
3. Սահմանել, որ գնման ընթացակարգի շրջանակում գույքի ապագա վարձակալի ընտրությունը կազմակերպվելու է սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հրավերի «Հրահանգ մասնակիցներին» մասում սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
1) ապահովել սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած «Հայտերի ներկայացման հրավերի» և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մարտի 9-ի որոշմամբ հաստատված «Ապագա վարձակալ ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 41-Ա որոշմամբ հաստատված փաստաթղթերի տրամադրումը նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին.
2) գնման ընթացակարգն իրականացնել ղեկավարվելով սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 883-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 6-րդ կետի 4-րդ սյունակում «հուլիս» բառը փոխարինել «սեպտեմբեր» բառով:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Հավելված

Արխիվ

2024

2023