Կառավարության որոշումներ

17 Մարտի 2016, 274 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1370-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄ- ՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1370-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխություւնները՝
1) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «պարզեցված» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված՝ բացառությամբ նշված կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքի» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. 16-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Էլեկտրոնային ձևով գնումներն իրականացնելու համար պատվիրատուն կարող է կիրառել շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու, բաց, պարզեցված, օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված ընթացակարգեր՝ բացառությամբ նշված կարգի 74-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության երկրորդ նախադասությամբ սահմանված դեպքի (համակարգում՝ Մհ):»,
բ. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 24-րդ կետում «բացման օրը» բառերը փոխարինել «գնահատման նիստի ավարտին» բառերով,
դ. 26-րդ կետում «Բաց ընթացակարգի կիրառման դեպքում» բառերը փոխարինել «Բացառությամբ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով գնումների կատարման դեպքի,» բառերով,
ե. 32-րդ կետում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 23-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը «օրենքի» բառից առաջ լրացնել «բացառությամբ էլեկտրոնային եղանակով իրականացվող` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով կատարվող գնումների,» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդ որում, սույն կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով նախատեսված հիմքերով ոչ էլեկտրոնային եղանակով գնում կատարելու դեպքում ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից,».
2) 74-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հայտերի բացումը, գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում են հայտերի բացման նիստում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն հայտերը, որոնք գնահատվել են հրավերի պահանջներին անբավարար, մերժվում են, իսկ ոչ էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների հրավերի պահանջները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած՝ նիստի ներկա մասնակիցների ներկայացուցիչների հետ կազմակերպվում են ներկայացված գների նվազեցման միաժամանակյա բանակցություններ, և բանակցությունների ավարտին նվազագույն գին ներկայացրած մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից: Ընտրված մասնակցի հետ մեկ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից:


 

Արխիվ

2024

2023