Կառավարության որոշումներ

24 Մարտի 2016, 302 - Ա

«ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵ- ՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 12-րդ և 42-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 50,000 դրամ, որը բաժանված է 5 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10,000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:
3. Ընկերության` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ընդունելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները.
2) ձևավորել ընկերության գործադիր մարմինը.
3) հաստատել ընկերության կանոնադրությունը.
4) ապահովել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընկերության գրանցումը:

 

Արխիվ

2024

2023