Կառավարության որոշումներ

31 Մարտի 2016, 315 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 691 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2001 թվականի հուլիսի 31-ի «Հարկերի և սոցիալական վճարների վճարումն ուշացնելու դեպքում լիազոր մարմինների կողմից դրանց վճարման համար օրենքով սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում հարկ վճարողին անվճարունակ ճանաչելու վերաբերյալ դատարան հայցադիմումներ ներկայացնելու բացառությունների դեպքերը սահմանելու մասին» N 691 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023