31 Մարտի 2016, 317 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 4-ի Հայաստանի Հանրապետության մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչներն ու կարգը հաստատելու մասին N 587-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետի՝
ա. 1-ին և 2-րդ ենթակետերում «եռամարտ (տրիատլոն), ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ)» բառերը փոխարինել «տրիատլոն (եռամարտ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ)» բառերով,
բ. 3-րդ ենթակետը «բադմինտոն,» բառից հետո լրացնել «բիաթլոն,» բառով, իսկ «գեղասահք,» բառից հետո՝ «գոլֆ,» բառով,
գ. 4-րդ ենթակետն «ավիամոդելային սպորտ,» բառերից հետո լրացնել «ավտոմոդելային սպորտ,» և «ալպինիզմ,» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետը «բադմինտոն,» բառից հետո լրացնել «բիաթլոն,» բառով և «ալպինիզմ,» բառից հետո հանել «ձիասպորտ,» բառը,
բ. 2-րդ ենթակետն «ավիամոդելային սպորտ,» բառերից հետո լրացնել «ավտոմոդելային սպորտ,» բառերով,
գ. 3-րդ ենթակետում «եռամարտ (տրիատլոն), ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ)» բառերը փոխարինել «տրիատլոն (եռամարտ), պաուերլիֆտինգ (ուժային եռամարտ)» բառերով.
3) որոշման N 1 հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3.1. «Հայաստանի Հանրապետության երկրորդ կարգի մարզիկ մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`
1) 9-10-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.
2) 2-3-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:
3.2. «Հայաստանի Հանրապետության երրորդ կարգի մարզիկ մարզական կարգը շնորհվում է այն դեպքում, երբ մարզիկը գրավել է`
1) 11-12-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության գավաթի խաղարկությունում, Հայաստանի Հանրապետության երիտասարդական առաջնությունում, մարզաձևերի Հայաստանի ազգային ֆեդերացիաների առաջնություններում.
2) 4-5-րդ տեղ` Հայաստանի Հանրապետության մարզային առաջնությունում, մարզական ընկերությունների, միությունների առաջնություններում:».
4) որոշման N 2 հավելվածի 10-րդ կետն «առաջին կարգ» բառերից հետո լրացնել «, երկրորդ կարգ, երրորդ կարգ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: