Կառավարության որոշումներ

31 Մարտի 2016, 324 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1672-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 1672-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի 5-րդ կետում «քննարկվում են ոստիկանության և հաստատվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը փոխարինել «քննարկվում են ոստիկանությունում և հաստատվում ոստիկանության պետի հրամանով» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023