Կառավարության որոշումներ

31 Մարտի 2016, 340 - Ն

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 127-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Պետական կառավարչական հիմնարկների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական N 3 հասցեում գտնվող՝ 950,842.7 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով, 29327.8 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ 0.643627 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ Երևան քաղաքի Կառավարական N 3 և Կառավարական N 2 (Վ. Սարգսյան 3 և 3/8) հասցեներում գտնվող շենքերի և շինությունների սպասարկման ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
4. Երևան քաղաքի Կառավարական N 3 և Կառավարական N 2 (Վ. Սարգսյան 3 և 3/8) հասցեներում գտնվող շենքերի և շինությունների 2016 թվականի սպասարկման ծառայությունների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 100,887.9 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում` 33,936.4 հազ. դրամ, ինն ամսում` 67,412.1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հոդվածով):
5. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանարապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1555-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
6. Հայաստանի Հանարապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 11-ի Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի
N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին N 127-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ բառից հետո լրացնել ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ բառերով.
2) որոշման 1-ին կետում 121,067.8 թիվը փոխարինել 41,775.7 թվով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն պետական ոչ առևտրային կազմակերպությանը Երևան քաղաքի Կառավարական N 2 (Վ. Սարգսյան 3 և 3/8) հասցեում գտնվող շենքերի և շինությունների 2016 թվականի սպասարկման ծախսերի վճարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 79,292.1 հազ. դրամ` առաջին կիսամյակում՝ 26,893.3 հազ. դրամ, ինն ամսում` 53,092.7 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին հոդվածով):.
4) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 5 և 6 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հավելված

Արխիվ

2024

2023