Կառավարության որոշումներ

17 Մարտի 2016, 321 - Ն

ՄԱՍՆԱՎՈՐ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝ մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար թույլտվություն ստանալու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հավելված