Կառավարության որոշումներ

6 Ապրիլի 2016, 355 - Ա

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱ- ՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի N 116 որոշման 2-րդ կետով հաստատված կարգի 28-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մրցանակներ շնորհել հետևյալ կազմակերպություններին՝
1) «Ալավերդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն.
2) «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերություն.
3) «Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն.
4) «Մարտունու ծննդատուն» պետական փակ բաժնետիրական ընկերություն.
5) «Ալգարե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
6) «Սահակյանշին» փակ բաժնետիրական ընկերություն.
7) «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերություն.
8) «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերություն.
9) «Պրոֆ ԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
10) «Իզմիրլյան» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

 

Արխիվ

2024

2023