Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2016, 384 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023