Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2016, 387 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1550-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու և ընկերությունը 2013 և 2014 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա շահութաբաժինների վճարումից ազատելու մասին» N 1550-Ա որոշման 1-ին կետում «մեծացնելով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը» բառերը փոխարինել «լրացուցիչ հասարակ (սովորական) բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով» բառերով:
 

Արխիվ

2024

2023