Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 411 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 121 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար արտաքին ու ներքին մրցույթ անցկացնելու և դիվանագետների փորձաշրջան անցնելու կարգը, դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը և ծառայողական պարտականությունների և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 121 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «բ» ենթակետը.
2) 1.1-ին կետից հետո որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.
«1.2. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված` բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկով:».
3) 1.1-ին կետում «Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում նշված» բառերը փոխարինել «Սույն որոշման 1.2-րդ կետում նշված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023