Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 413 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ա» պարբերությունում «դ» տառը փոխարինել «գ» տառով.
2) 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում «2016 թվականի մայիսի 1-ից» բառերը փոխարինել «2017 թվականի հունվարի 1-ից» բառերով.
3) 2-րդ ենթակետի «դ» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից:
 

Արխիվ

2024

2023