28 Ապրիլի 2016, 415 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 846-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները, կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի N 1325-Ն ու 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 846-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման N 1 հավելվածի՝
ա. 13-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող՝ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների)՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված՝ փաստացի վաճառված ապրանքի անվանումը,
բ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված՝ արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) (այսուհետ՝ դասակարգիչ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված՝ փաստացի մատուցված ծառայության անվանումը:
Սույն ենթակետի կիրառության իմաստով, եթե հարկ վճարողի իրացումից հասույթը որևէ տարվա արդյունքներով գերազանցել է 58.35 մլն դրամի շեմը, ապա այդ պահից սկսած՝ կիրառվում է սույն ենթակետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացումից հասույթի մեծությունից.»,
բ. 13-րդ կետի 20-րդ ենթակետում «կանխավճարների ստացման,» բառերը փոխարինել «կանխավճարների ստացման, ապրանքի հանձնումից կամ ծառայության մատուցումից հետո վճարումների ընդունման, ինչպես նաև» բառերով,
գ. 13.1-ին և 13.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 40-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը շարադրել հետևյա խմբագրությամբ.
«3) գնված ապրանքի կամ ստացված ծառայության արժեքի չմուտքագրումը կամ արժեքից ցածր արժեքի մուտքագրումը.
4) գնված ապրանքի քանակի չմուտքագրումը կամ դրանից փոքր քանակի մուտքագրումը՝ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար.»,
բ. 40-րդ կետի 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 40-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.
«5.1. Նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար՝
ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքում չներառված ապրանքի անվանման տպագրումը,
բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ստացված ծառայության անվանման դասակարգչով սահմանված ծառայության կոդում (4 նիշում) չներառված ծառայության անվանման տպագրումը,»,
դ. 40-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած՝ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող՝ օրվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու հնարավորություն ընձեռող հսկիչ-դրամարկղային մեքենա կիրառող հարկ վճարողների համար՝
ա. ՀԴՄ-ի կտրոնի վրա գնված ապրանքի անվանման ԱՏԳ ԱԱ 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքից տարբերվող ԱՏԳ ԱԱ այլ դիրքում ներառված ապրանքի անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին,
բ. ՀԴՄ-ի կտրոնի վրա ստացված ծառայության անվանման դասակարգչի համապատասխան կոդից (4 նիշից) տարբերվող ծառայության անվանման մասին տեղեկության ուղարկումը հարկային մարմին:»,
ե. 41-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետի 9-րդ և 10-րդ ենթակետերում նշված տվյալների բացակայությունը՝ «կանխավճար» գրառում ունեցող ՀԴՄ-ի կտրոնների համար.»,
զ. 41-րդ կետի 2.1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մայիսի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա», 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերությունների, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի օգոստոսի 1-ից: