Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2016, 409 - Ա

ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնիի համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 2-ի N 2 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնիի համայնքի սեփականությունը հանդիսացող` բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերից Մեծ Պարնի, 24-րդ փողոց, N 5/2 հասցեում գտնվող՝ 0,0705 հեկտար մակերեսով և 156510 դրամ կադաստրային արժեքով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 26012016-06-0026, հողամասի կադաստրային ծածկագիրը` 06-075-0297-0039) որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսված անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման ու սպասարկման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնիի համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները` այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնիի համայնքի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023