Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2016, 402 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 95-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք նվիրաբերելու մասին» N 95-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ 16.787.550 դրամ հաշվեկշռային արժեքով, 1257.2 քառ. մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի» բառերը փոխարինել «35.647.554 դրամ կադաստրային արժեքով, 1257.2 քառ. մետր մակերեսով «Հոբելյանական» մարզադաշտի, 1528.9 քառ. մետր մակերեսով օժանդակ շինությունների,» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «քառամսյա ժամկետում» բառերով.
3) որոշման 4-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հնգամսյա ժամկետում» բառերով:

 

Արխիվ

2024

2023