Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 426 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կոթիի գյուղական համայնքի բնակիչներին՝ 2015 թվականին իրականացված ռմբակոծությունների և ռազմական գործողությունների պատճառով գարու և ցորենի ցանքատարածություններում բերքահավաքի չիրականացման հետևանքով պատճառված վնասի դիմաց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին 2016 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 8,935.5 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված