Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 437 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԻՆՈՒԺ» ՍՏՈՒԴԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զինուժ» ստուդիա» պետական հիմնարկ (այսուհետ` ստուդիա):
2. Ստուդիայի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի փողոց 5:
3. Սահմանել, որ ստուդիայի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
1) հեռուստածրագրերի և ռադիոհաղորդաշարերի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը, զինծառայողների և ազգաբնակչության շրջանում հոգևոր, մշակութային, հայրենասիրական դաստիարակության տարածումը.
2) Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացմանը մասնակցությունը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023