Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 423 - Ա

ԱՂԱՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Աղասի Սուրիկի Սարգսյանին (ծնվ.` 1989 թ. հունիսի 18-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Հաղթանակի 9, տուն 3/1, 2011 թվականին ընդունվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի համալսարանական կլինիկայի դոկտորանտուրան) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի բժշկական կազմի սպաների 2015 թվականի զորակոչից տալ տարկետում` մինչև 2017 թվականի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչը:
2. Ընդունել ի գիտություն, որ Աղասի Սարգսյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում:
 

Արխիվ

2024

2023