Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 445 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՐՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 42-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023