Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2016, 456 - Ա

«ԷՔՍՏՐԻՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ԷՔՍՏՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել ռազմական նշանակության արտադրանք չհամարվող հետևյալ պայթուցիկ նյութը և պայթեցման միջոցները՝
1) պայթուցիկ նյութ (Emulsion booster 90mm) 40 տոննա
2) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ PHC 25/500 ms (10-30m) 2000 հատ
3) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ PMS 500 ms (9-30m) 30000 հատ
4) ոչ էլեկտրական պայթեցման համակարգ PC 25-67 ms (5-8m) 30000 հատ
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «ԷՔՍՏՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ԷՔՍՏՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման համաձայն, «ԷՔՍՏՐԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավոր հայտ ներկայացնելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետում ապահովել ընկերությանը ռազմական նշանակության արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութի և պայթեցման միջոցների ներմուծման ու վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
 

Արխիվ

2024

2023