Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 466 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6րդ հոդվածի 1ին և 3րդ մասերով ու «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3րդ հոդվածի 1ին մասի 4.1ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» պետական հիմնարկ (այսուհետ` վարժարան):
2. Վարժարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հալաբյան փողոց 44:
3. Սահմանել, որ վարժարանի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`
1) միջնակարգ հանրակրթական մասնագիտացված (ռազմագիտական) ծրագրերի իրականացումը.
2) հանրակրթական, խորացված նախնական զինվորական կրթությամբ, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ և ուսումնական պլանով նախատեսված այլ առարկաների ուսուցմամբ սովորողների անհատականության ձևավորմանը նպաստելը, նրանց հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.
3) սովորողների նախապատրաստումը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) հաստատել վարժարանի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.
2) ապահովել վարժարանի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023