Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2016, 483 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 878-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1311-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը և 9-րդ հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի 16-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Նախագծի ավարտից հետո մեկամսյա ժամկետում լիազոր մարմինն առաջարկ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն կետում նշված սարքավորումների հետագա տնօրինման վերաբերյալ:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1311-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023