Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2016, 485 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 303-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 303-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 6-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երկրորդ եռամսյակ» բառերով.
2) 33-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երկրորդ եռամսյակ» բառերով.
3) 40-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. չորրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով.
4) 106-րդ կետի 4-րդ սյունակում «2015 թ. երկրորդ եռամսյակ» բառերը փոխարինել «2016 թ. երրորդ եռամսյակ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր