Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2016, 511 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Իրանի Իսլամական Հանրապետությանն օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերել Կարեն Գրիգորի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշի Հովսեփյան փողոցի N 11/99 հասցեում գտնվող՝ 0,26707 հեկտար հողամասը (վկայական N 21102015-01-0118)` դեսպանի կեցավայրի տեղակայման համար:
 

Արխիվ

2024

2023