Կառավարության որոշումներ

19 Մայիսի 2016, 506 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1917-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի`
1) միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչությունն ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության միջազգային պայմանագրերի բաժինը միաձուլել և բաժանման ձևով վերակազմակերպել իրավական փոխօգնության վարչության ու միջազգային իրավական համագործակցության վարչության.
2) կազմակերպական-իրավական վարչությունը բաժանման միջոցով վերակազմակերպել հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ու զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժնի.
3) օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել օրենսդրության վարչության:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության աշխատակազմի՝
1) գերատեսչական և անհատական իրավական ակտերի փորձաքննության ու իրավական ակտերի գրանցման և համակարգման բաժինները միաձուլման միջոցով վերակազմակերպել գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով.
2) սոցիալական ոլորտի օրենսդրության ու սահմանադրական և վարչական իրավունքի բաժինները միաձուլման միջոցով վերակազմակերպել սահմանադրական իրավունքի բաժնի՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշման N 2 հավելվածի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

1. Վարչություններ
Իրավական փոխօգնության վարչություն
Միջազգային իրավական համագործակցության վարչություն
Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչություն
Օրենսդրության վարչություն
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Գործերի կառավարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Քարտուղարություն
2. Բաժիններ
Առաջին բաժին
Ներքին աուդիտի բաժին
Արխիվային բաժին
Զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության բաժին»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 11.1-ին և 11.2-րդ են-թակետերը.
2) որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառուցվածքային ստորաբաժանումներ

Սահմանադրական իրավունքի բաժին
Քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժին
Գերատեսչական իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժին
Դատաիրավական օրենսդրության փորձաքննության բաժին»:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


 

Արխիվ

2024

2023