Կառավարության որոշումներ

26 Մայիսի 2016, 527 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 23,500.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`
1) Թումանյանի համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքի վերանորոգման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 11,640.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 360.0 հազ. դրամ.
2) Թումանյանի համայնքի Թումանյան քաղաքի 3-րդ փողոցի Նոր Միկրոշրջանի N 4 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 11,155.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 345.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին հատկացնել 31,200.0 հազ. դրամ, որից` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի`
1) Ոսկևանի համայնքի ճանապարհների ասֆալտապատման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 19,400.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 600.0 հազ. դրամ.
2) Ջուջևանի համայնքի ջրագծի կառուցման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 8,245.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 255.0 հազ. դրամ.
3) Տավուշի մարզի Զորականի համայնքի դպրոցի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 2,700.0 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023